Հայկական ինտերնետային միջավայրը վերջին շրջանում արագ տրանսֆորմացիաների է ենթարկվում. փոփոխություններ են նկատվում նաև հայկական վեբ-կայքերի և հայաստանյան ամենահաճախվող վեբ-կայքերի վիճակագրություններում:
Այսպես, Alexa-ի տվյալներով, Հայաստանից ամենից շատ հաճախվող կայքերի լավագույն քսանյակն ունի հետևյալ տեսքը.
1. Google.com
2. Facebook.com
3. YouTube.com
4. Odnoklassniki.ru
5. Գուգլ (Google.am)
6. Mail.ru почта
7. Yahoo.com
8. Wikipedia
9. Yandex
10. Նյուզ.ամ
11. Թերթ.ամ
12. Google.ru
13. Blogger.com
14. 1in.am
15. VKontakte.ru
16. Rambler.ru
17. Circle.am
18. Twitter.com
19. LiveJournal
20. eBay
Հաշվի առնելով այն փաստը, որ Alexa-ի կողմից վիճակագրությունը կազմվում է որոշակի հատուկ պայմաններով, այնուամենայնիվ պետք է նկատել մի քանի նոր տենդենցներ.
Հայկական կայքերի թիվը քսանյակում 4-ն է` 3 լրատվական` Նյուզ.ամ, Թերթ.ամ և 1in.am, իսկ 4-րդը` հայկական ինտերնետային վիճակագրական կայքը` Circle.am-ը: Եթե համեմատենք նախորդ տարվա նոյեմբերյան վիճակագրության հետ, ապա կնկատենք, հանրահայտ Odnoklassniki.ru սոցիալական ցանցի վարկանիշը ևս մեկ աստիճանում է ցած է իջել հայաստանյան այցելությունների թվով և այժմ գտնվում է 4-րդ հորիզոնականում` իրենից առաջ թողնելով նախորդ տարվա նոյեմբերին 4-րդ տեղում գտնվող YouTube վիդեոհոսթինգ ծառայությանը:
Հայաստանյան թոփ քսանյակում է հայտնվել հայկական բոլորովին վերջերս ստեղծված լրատվական կայքը` 1in.am-ը, որը գտնվում է քսանյակի 14-րդ հորիզոնականում: Նշանակալից է նաև Twitter միկրոբլոգային ծառայության հոսքի մեծացումը, որը 2010թ. նոյեմբերի համեմատ առաջ է եկել 2 հորիզոնականով և զբաղեցնում է 18-րդ տեղը:
Վիճակագրական ընդհանուր պատկերից պարզ է դառնում...
Կարդալ ամբողջությամբ iReport.am կայքում...
Yeritsmankants monastery, Artsakh
4 года назад


