суббота, 28 ноября 2009 г.

Ադրբեջան. Կասպից ծովում ոչնչանում են մանր ծովախեցգետինները

Բնապահպանների խոսքերով`պահանջարկ վայելող խեցգետնանմանները ծովի աղտոտման զոհ են դարձել
Իդրակ Աբբասով, Փիրալլահի (Կովկասյան լրատու # 520, 20-ը նոյեմբերի, 2009թ.)
Ծովափին կայանած նավակներում նստած ձկնորսները հետեւում էին, թե ինչպես էր Ֆայիք Բալաեւը ծովը նետում ուռկանը եւ հետ քաշում այն դեպի ափ: Ձկնորսներն ի զուր էին եկել, որովհետեւ այս անգամ եւս նրան չհաջողվեց ոչ մի մանր ծովախեցգետին բռնել:

«Ուռկանը կրկին դատարկ էր: Երեք ժամ ջրում կանգնած եմ անցկացնել, բայց նույնիսկ 200 գրամ ծովախեցգետին էլ չեմ բռնել», – ափ վերադառնալով` ասաց նա:
«Մանր ծովախեցգետինները երկու տարի առաջ են վերացել Կասպից ծովի Ափշերոն թերակղզու ափամերձ ջրերից: Վերջին մի քանի օրվա ընթացքում համարյա դատարկաձեռն եմ տուն գալիս: Ցանցի մեջ եղած ավարը հազիվ 200-250 գրամ լինի, բայց ոչ ոք դա չի գնում, այդ պատճառով էլ տալիս եմ այն ընկերներիս` որպես խայծ օգտագործելու»:

Read full article

Աշխարհն ու՞ր էր պատերազմին.. կամ 1994թ. Բիշքեկյան պայմանագրի սրբագրման փնտրտուքներում

Այսօրվա Ղարաբաղյան թնջուկի հիմքը դրվեց 1994թ Բիշքեկյան զինադադարով: Ադրբեջանական կողմն ավելի էր ձգտում այդ փաստաթղթի օր առաջ ստորագրմանը, քանզի այդ ժամանակ էր, որ մեր ազատամարտիկները շրջան- շրջանի հետևից ազատագրելով տարածքները առաջ էին գնում ու անգամ այդ օրերին շրջանառության մեջ դրվեց ուրախալի լուրեր մեր հաղթական առաջխաղացման, որ մեր ազատամարտիկները շուտով կհասնեն Բաքու:
Խորամանկ Հեյդար Ալիևը տեսավ, որ հայը կատաղել է ու դեմն առնել հնարավոր չէ, իսկ իր զինվորի մոտ բարոյահոգեբանական անկում կա, բանակում պարտվողական հոգեբանությունն է գերիշխողը, շտապեց հետագա առաջխաղացումը կանխելու համար խորամանկել, լեզու գտնել Լևոն Տեր Պետրոսյանի հետ ու 1994թ. Բիշքեկում կնքել զինադադարի պայմանագիր իրեն հարմար տարբերակով, մի պայմանագիր, որը խայտառակություն կարելի է անվանել Հայկական կողմի. առանձնապես Լևոն Տեր Պետրոսյանի համար:

Artsakh (Nagorno-Karabakh) gerb

Read full article:

Տիգրան Սարգսյանը երազում է Գյումրին տեսնել տեխնոքաղաք

Դերենիկ Մալխասյան. «Հավանաբար հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Գյումրին Հայաստանի միակ քաղաքն է, որի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ակադեմիկոսի կոչում ունի, և ամենայն հավանականությամբ լավագունս կարող է օժանդակել վարչապետի նորարարական գաղափարների կյանքի կոչմանը, առավել ևս, երբ Տիգրան Սարգսյանը և Վարդան Ղուկասյանն արդեն կուսակիցներ են»:

Read full article

Սերժ Սարգսյանը խնդիրները տեսնում է քաղաքացիական հասարակության ինստիտուտների չկայացվածության մեջ

ՀՀԿ համագումարի ժամանակ հնչեցրած իր ելույթի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է ներքաղաքական կյանքի մասին՝ նշելով, որ ներքին քաղաքական խնդիրներից չի կարող ևս մեկ անգամ չանդրադառնալ անցած նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին։

«Դրանք անընդունելի և խիստ վտանգավոր զարգացումներ էին։ Ամենասարսափելին, թերևս, պառակտումն էր ժողովրդի մեջ։ Ծանր ժամանակներ էին բոլորիս համար։ Այսօր մենք արձանագրում ենք, որ միասին կարողացանք չխորացնել կործանարար բաժանարարը` վերջնականապես չանցանք պառակտման գիծը։ Կարող ենք գոհ լինել դրանով, սակայն չենք կարող հանգստանալ ու ձևացնել, թե ամեն ինչ կարգին է։ Բնա՛վ։ Այն, ինչ դեռևս սպասում է մեզ, թերևս առավելագույն ճկունություն, հմտություն, գիտելիք ու կամք է պահանջում, որովհետև մեր կարևորագույն անելիքը հասարակությունը միավորելն է, մեկ բռունցք դարձնելն է, երկխոսելու, լսելու ու հանդուրժելու մշակույթ ձևավորելն է» , – ասել է երկրի ղեկավարը։

ՄԻ ՊԱՀ ՔԵԶ ԾԱՌ ԶԳԱ, ԿԱՑԻՆԸ ՎԵՐՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Զանգ մեր բակի բնապահպանական խմբի անդամ 11-ամյա Գայանեյից:

- Մարի~շ, մեր բակում ծառ են կտրում,
- Ինչ ծառ, ոնց , երբ: Աղմուկ բարձրացրա, հարևաններին կանչի, որ արգելեն, մինչև մասնագետ չբերենք, չտեսնի ենթակա է հատման, թե ոչ, ոչ մի ճյուղ անգամ չթողեք:
- Մարիշ, հարևանները դուրս չեն գալիս, իսկ իրանք շարունակում են կտրել, ինչ անեմ,- լացակումած ասում է Գայանեն…
Ես արագ աշխատանքի վայրից սլանում եմ մորս հետ դեպի մեր բակ…

Այն տեսարանը, որ ես տեսա, քիչ էր տարբերվում սպանդից….

Դուրս քցեցի ինձ ավտոյից, ով եք, ինչ եք անում, թույլտվություն ունե՞ք:

- Երիտասարդացնում եմ ծառերը,- կացինը ձեռքը պատասխանեց մի տարեց մարդ:

Ես սկսեցի նկարահանել, իմ առջև բացվում էին աննկարագրելի տեսարաններ… ոչ միայն խորը էտ, նաև մեր հատաբուն առողջ ծառը չկար, նա վայր էր նետված, առողջ, կյանքով լի երբեմնի այդ ծառը, որի շուրջ նա շատ հաճախ համախմբում էր մեզ` բնապահպանական խմբի անդամներիս, իր շվաքը շռայլում մեզ, իր բերքը հյուրասիրում, հիմա նա անդառնալի վայր էր ընկած:
Գայանեն լուռ էր, միայն նկատելի էին նրա հոսող արցունքները….

Read full article

Власти Крыма хотят превратить армянскую святыню в отдел этнографического музея

С 1 декабря 2009 года армянский монастырь Сурб-Хач станет отделом Крымского этнографического музея. Об этом журналистам сообщил Председатель Верховной Рады Автономной Республики Крым Анатолий Гриценко. Об этом сообщает Analitika.at.ua.

Новости Армении — NEWS.am намерен получить официальный комментарий по этому поводу у Первопрестольного св. Эчмиадзина.

Read full article

«Մի լավ բան չկա՞ մեր հասարակական տրանսպորտի ոլորտում…»

Այսօր գնացել էի Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» հկ նախագահ Արմեն Պողոսյանի եւ քաղաքապետարանի աշխատակազմի` տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ Կարեն Հակոբյանի բանավեճին: Քննարկում էին Հայաստանում հասարակական տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները:

Չնայած թեման լուրջ էր, եւ նույնիսկ լացելու, բայց ծիծաղելով դուրս եկա: Մտածեցի գրեմ` դուք էլ ծիծաղեք:

Read full article

Հանրապետական ջիպերի համագումար…

Ուշադրություն, աննախադեպ «շոու». Կարեն դեմիրճյանի անվան DSC03408

մարզահամերգային համալիրում Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարն է: Եթե ուզում եք տեսնել Հայաստան բերված վերջին մոդելի ջիպերը, ապա համեցեք այստեղ:

Ես էլ գնացի համալիր, բայց ոչ թե ծանոթանալու ջիպերի հետ, այլ լուսանկարելու մեր ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ հավաքը` դրսից: Չէ՞ որ այնտեղ, ներսում կարեւոր, եւ նույնիսկ հույժ կարեւոր հարցեր էին քննարկվում…

Read full article

Համացանցը եւ տեղեկատվական տեխնոլոգիաները դասընթաց

Արցախի Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում է դասընթացներ հետևյալ թեմաներով.

  • Համացանցը եւ տեղեկատվական տեխնոլոգիաները
  • Բլոգները եւ սոցիալական ցանցերը որպես այլընտրանքային ԶԼՄ-ներ
Read the full article

пятница, 27 ноября 2009 г.

Կովկասյան նոր սիրո դրսևորումներ…

Ադրբեջանի իշխանությունները, որ համառորեն փորձում են խոչընդոտել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի իրենց համար ոչ ձեռնտու հունով ակտիվ առաջընթացին, ակնհայտ է, որ մտադիր են ամբողջությամբ վերանայել իրենց երկրի արտաքին քաղաքական ուղղությունը: Միայն այդ կերպ կարելի է բնութագրել վերջին ամիսներին Ադրբեջանի սկսած մերձեցումը Ռուսաստանի հետ՝ ի դեմս որի Բաքուն մոտ մեկուկես տասնամյակ տեսնում էր ղարաբաղյան պատերազմում իր պարտության գլխավոր մեղավորին: Խորամանկ թյուրք-ադրբեջանական դիվանագիտության համար դա որեւէ դժվարություն չի ներկայացնում , այնպես, ինչպես պետական-քարոզչական մեքենայում ելակետերի վերանայումը:

Ադրբեջանի խորհրդարանի նոյեմբերի 26-ի նիստում մի շարք կարեւորագույն հայտարարություններ են հնչել, որ վկայում են, թե որքան հեռուն է պատրաստ այդ երկիրը գնալ իր արտաքին քաղաքական կուրսի փոփոխման գործում: Միլի Մեջլիսի մի քանի պատգամավորներ միաժամանակ հանդես են եկել Ռուսաստանի հետ համագործակցության խորացման օգտին, ինչը, նրանց կարծիքով, Բաքվի համար կապահովի ղարաբաղյան հակամարտության հաջող լուծումը: Այդ համատեքստում հնչել է բավական կոնկրետ առաջարկ՝ վերանայել Ադրբեջանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցելու հարցը:
Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի խորհրդարանում ընդդիմություն գործնականում գոյություն չունի, եւ օրենսդիր մարմինն ամբողջությամբ վերահսկվում է Իլհամ Ալիեւի եւ նրա աշխատակազմի կողմից, կարելի է միանշանակ խոսել Արեւմուտքին հերթական անգամ շանտաժի ենթարկելու փորձերի մասին:

Read the full article: http://www.ireport.am/2009/11/azeri-russia-love/

Weekly blog.nalbandyan.biz review

Weekly nalbandyan.biz

Monday
Нюансы предновогодних подготовок. Как учесть мелочи.
http://blog.nalbandyan.biz/archives/678

Tuesday
Околомаркетинговые приметы. Кто самая черная кошка маркетолога?
http://blog.nalbandyan.biz/archives/699

Wednesday
Элементарный счет. Считаем стоимость пригласилок на концерт Арменчика.
http://blog.nalbandyan.biz/archives/703

Thursday
Про “голая лусине” и “другое”
http://blog.nalbandyan.biz/archives/710

Friday
Профессиональные формулы пиарщика, дизайнера и многих других персонажей
http://blog.nalbandyan.biz/archives/714

-------------------------------------
Угроза от Лусине
I’ll be back next week )))

Основные формулы маркетинга

Оказывается – я еще и математик-дилетант! ))))

Поехали!

Главная формула пиарщика

1 PR Formula

Где:
Р = Реальность
ТП = Трактовка Пиарщика
НФ = Невыгодные Факты

Read the full article: http://blog.nalbandyan.biz/archives/714

Ինչ են խոսում ամեն օր…

Երբևէ ուշադրություն դարձրել եք, թե տվյալ օրվա ընթացքում Ձեր ականջին ինչ խոսակցություններ են հասնում? Օրինակ, նստաք եք երթուղայինում և կես ժամ ճանապարհ եք անցնում և այդ ընթացքում ինչ-որ մարդիկ, որոնք ընկերոջ կամ ծանոթի հետ նստում են նույն երթուղայինը և ինչից են խոսում… (i)

Շատ ակտուալ է. միջին տարիքի կանայք. Արմենիա հեռուստաընկերության եթերից են բողոքում, բողոք գովազդների մասին. Այս թեման համարյա թե ամեն օր լսում եմ…

Շատ ակտուալ է. երիտասարդ տղաներ ու աղջիկներ. ադնակլասնիկում էսինչի նկարը բացեցի, մեկ դրեցի, ինքը ինձ էրկուս էր դրել… ու սենց շարունակ… էս թեման ամեն քայլափոխի ենք լսում… ի դեպ, ամեն քայլափոխի և մեծ դոզայով: Երիտասարդներից ամեն երկրորդն այս թեմայով է տառապում: Դե լավ չմտածեք, թե էլի ադնակլասնիկից եմ բողոքում…

Read the full article: http://blog.papikyan.biz/?p=150