суббота, 28 ноября 2009 г.

Սերժ Սարգսյանը խնդիրները տեսնում է քաղաքացիական հասարակության ինստիտուտների չկայացվածության մեջ

ՀՀԿ համագումարի ժամանակ հնչեցրած իր ելույթի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է ներքաղաքական կյանքի մասին՝ նշելով, որ ներքին քաղաքական խնդիրներից չի կարող ևս մեկ անգամ չանդրադառնալ անցած նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին։

«Դրանք անընդունելի և խիստ վտանգավոր զարգացումներ էին։ Ամենասարսափելին, թերևս, պառակտումն էր ժողովրդի մեջ։ Ծանր ժամանակներ էին բոլորիս համար։ Այսօր մենք արձանագրում ենք, որ միասին կարողացանք չխորացնել կործանարար բաժանարարը` վերջնականապես չանցանք պառակտման գիծը։ Կարող ենք գոհ լինել դրանով, սակայն չենք կարող հանգստանալ ու ձևացնել, թե ամեն ինչ կարգին է։ Բնա՛վ։ Այն, ինչ դեռևս սպասում է մեզ, թերևս առավելագույն ճկունություն, հմտություն, գիտելիք ու կամք է պահանջում, որովհետև մեր կարևորագույն անելիքը հասարակությունը միավորելն է, մեկ բռունցք դարձնելն է, երկխոսելու, լսելու ու հանդուրժելու մշակույթ ձևավորելն է» , – ասել է երկրի ղեկավարը։

Комментариев нет:

Отправить комментарий