суббота, 28 ноября 2009 г.

Ադրբեջան. Կասպից ծովում ոչնչանում են մանր ծովախեցգետինները

Բնապահպանների խոսքերով`պահանջարկ վայելող խեցգետնանմանները ծովի աղտոտման զոհ են դարձել
Իդրակ Աբբասով, Փիրալլահի (Կովկասյան լրատու # 520, 20-ը նոյեմբերի, 2009թ.)
Ծովափին կայանած նավակներում նստած ձկնորսները հետեւում էին, թե ինչպես էր Ֆայիք Բալաեւը ծովը նետում ուռկանը եւ հետ քաշում այն դեպի ափ: Ձկնորսներն ի զուր էին եկել, որովհետեւ այս անգամ եւս նրան չհաջողվեց ոչ մի մանր ծովախեցգետին բռնել:

«Ուռկանը կրկին դատարկ էր: Երեք ժամ ջրում կանգնած եմ անցկացնել, բայց նույնիսկ 200 գրամ ծովախեցգետին էլ չեմ բռնել», – ափ վերադառնալով` ասաց նա:
«Մանր ծովախեցգետինները երկու տարի առաջ են վերացել Կասպից ծովի Ափշերոն թերակղզու ափամերձ ջրերից: Վերջին մի քանի օրվա ընթացքում համարյա դատարկաձեռն եմ տուն գալիս: Ցանցի մեջ եղած ավարը հազիվ 200-250 գրամ լինի, բայց ոչ ոք դա չի գնում, այդ պատճառով էլ տալիս եմ այն ընկերներիս` որպես խայծ օգտագործելու»:

Read full article

Комментариев нет:

Отправить комментарий